«Ինձ քաղբանտարկյալ եք սարքել, որ լեզուներդ ազատ շա՞ղ տաք, ես ազատ եմ եղել և շարունակում եմ ազատ մնալ, իսկ դուք՝ հոգով ազատազրկված»․ Տաթևիկ Վիրաբյան

Փաստաան Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Տաթևիկ Վիրաբյանի հետ խոսեցի: Փոխանցում եմ Տաթևի կողմից.

1) ԱԺ պատգամավոր Գևորգ Պապոյանին.

«Ինձ քաղբանտարկյալ եք սարքել, որ լեզուներդ ազատ շա՞ղ տաք, որ ինձ զրպարտե՞ք: Ամոթ ունեցեք, մի ջղաձգվեք: Ես ազատ եմ եղել և շարունակում եմ ազատ մնալ, իսկ դուք՝ հոգով ազատազրկված»:

Զրպարտության համար դատական հայց կներկայացվի:

2) Անիտային (էն, որ հարցազրույցում Նիկոլին փռչոտ-փնթի է անվանում).

«Իմ մասին սուտ մի խոսիր, որ ստիպված չլինեմ քո մասին ճիշտը խոսել: Գիտես, որ դա քեզ դուր չի գա: Բայց նաև, ինչպես ասել եմ քեզ ժամանակին՝ քո ժամանակը չունեմ»:

3) Առողջականի մասին.

«Լավ եմ, ամեն բան կարգին է: Մի անհանգստացեք, կկազդուրվեմ»:

4) Ընդհանուր իրավիճակի մասին.

«Այս 5 տարում այնքան բանի միջով եմ անցել, որ բանտը խաղալիք է թվում»:

5) Ապագայի մասին

«Ապագան լույսով եմ տեսնում: Մենք միասին հաղթելու ենք խավարն ու չարը»:

6) Իրեն աջակցողներին.

«Շնորհակալ եմ անսահման, որ ունեմ ձեզ: Դուք իմ ուժն եք ու հաղթանակիս երաշխիքը»»:

Տեսանյութեր

Լրահոս