Երևանի ավագանու անդամ Լևոն Հովհաննիսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել. Մանդատը տրվել է Միքայել Խաչատրյանին

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը Երևան համայնքի ղեկավարից ստացել է ավագանու անդամի լիազորությունները վաղաժամ դադարեցնելու 1 արձանագրություն և քննարկել այն հոկտեմբերի 31-ի հերթական նիստում։

Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Լևոն Հովհաննիսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել Երևանի քաղաքապետին։

Լիազորությունները վաղաժամ դադարած ավագանու անդամի մանդատը տրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Միքայել Արմենի Խաչատրյանին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031