Օդանավակայանում հայտնաբերել և բաժին են տեղափոխել 32-ամյա Արթուր Ա.-ին
![](https://168.am/wp-content/uploads/2016/01/Zvartnoc2.jpg)
Ոստիկանության Տաշիրի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հոկտեմբերի 28-ին «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերել և բաժին են տեղափոխել 32-ամյա Արթուր Ա.-ին, որը ապրիլի 29-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի (Ֆիզիկական ներգործությունը) 2-րդ մասի մեղադրանքով:
Նա ներկայացվել է նախաքննական մարմին:
Խափանման միջոցը՝ ստորագրություն: