«Ինչպե՞ս կարող եմ գոհ լինել, որ առ այսօր գործը լիարժեք բացահայտված չէ». Ստեփան Դեմիրճյանը՝ Հոկտեմբերի 27-ի մասին

«Այսօր ես զերծ կմնամ մեկնաբանություններից, որովհետև քննությունն ընթացքում է, և հենց այսօր Դատախազությունը հաշվետվություն ներկայացրեց։ Ամբողջական կանդրադառնամ, երբ քննչական մարմինը վերջնական եզրակացություն կիրականացն,»,- ԱԺ բակում Հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի ժողովրդական կուսակցության նախագահ Ստեփան Դեմիրճյանը։

Ըստ նրա, ավելի քան 20 տարի է անցել, բնականաբար, բացահայտումները դժվարացել են, այդուհանդերձ նա այսօր գերադասեց զերծ մնալ մեկնաբանություններից։

Հարցին՝ քննչական գործողություններից գո՞հ է, Ստեփան Դեմիրճյանը նախ հորդորեց համբերել, այնուհետև պատասխանեց.

«Գոհ եմ, թե գոհ չեմ, կգա ժամանակը՝ կասեմ։ Բնականաբար, ես ինչպե՞ս կարող եմ գոհ լինել, որ առ այսօր գործը լիարժեք բացահայտված չէ։ Չեմ հավատում, որ այդ մարդասպանների հետևում այլ ուժեր չեն եղել։ Նորից եմ կրկնում՝ այսօր զերծ կմնամ մեկնաբանություններից, քանի որ ընթանում է քննություն։

Կարդացեք նաև

Իսկ առհասարակ Հոկտեմբերի 27-ի իմ գնահատականը հայտնի է, և ոչ միայն իմ, դա ծանրագույն հարված էր մեր պետությանը, պետականությանը։ Հոկտեմբերի 27-ի կործանարար հետևանքներն ակնհայտ են առ այսօր»,- եզրափակեց Ստեփան Դեմիրճյանը։

Տեսանյութեր

Լրահոս