Առավելություն չեմ տեսնում ռուսական ռազմաբազաների շարունակական ներկայության մեջ․ Փաշինյան․ WSJ
Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ առավելություն չի տեսնում հանրապետությունում ռուսական ռազմակայանների շարունակական ներկայության մեջ, Reuters-ի փոխանցմամբ՝ գրում է Wall Street Journal-ը։
Հրապարակմանը տված հարցազրույցում Փաշինյանը ասել է, որ Երևանը նոր գործընկերներ է փնտրում, քանի որ Ռուսաստանը «չի կատարել իր դաշնակցային պարտավորությունները»։
«Այս իրադարձությունները մեզ, ըստ էության, բերել են մի որոշման, որ մենք պետք է դիվերսիֆիկացնենք մեր հարաբերությունները անվտանգության ոլորտում, և մենք հիմա փորձում ենք դա անել»,- WSJ-ին ասել է Նիկոլ Փաշինյանը։
Փաշինյանը նշել է, որ ռուսական խաղաղապահ զորախումբը չի կարողացել կամ չի ցանկացել ապահովել Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգությունը։