Բաժիններ՝

Վրաստան մեքենաների ներկրումն աճել է

2023 թվականի 9 ամսում Վրաստանը ներկրել է 149 հազար 685 միավոր թեթև մեքենա, որոնց ընդհանուր արժեքը կազմել է 2,2 միլիարդ դոլար, գրում է BusinessPressNews-ը:

Տեղեկության համաձայն, անցած տարվա նույն ժամանակահատվածում ներկրվել է 117 հազար 315 ​​միավոր, ընդհանուր արժեքը կազմել է 1,1 մլրդ դոլար:

Վրաստանն այս տարի ամենաշատ մեքենաներ է ներկրել հետևյալ երկներից.

  • ԱՄՆ՝ 106 հազար 160 միավոր, 1,3 միլիարդ դոլար արժողությամբ,
  • Ճապոնիա՝ 16 հազար 235 միավոր, 390,9 մլն դոլար արժողությամբ,
  • Գերմանիա՝ 9 502 միավոր, 230,3 մլն դոլար արժողությամբ,
  • Լեհաստան՝ 2 566 միավոր, 11,9 միլիոն դոլար արժողությամբ,
  • Կորեա՝ 2 470 միավոր, 34,7 մլն դոլար արժողությամբ,
  • Թուրքիա՝ 2 059 միավոր, 75,1 մլն դոլար արժողությամբ,
  • Նիդեռլանդներ՝ 1 454 միավոր, 7,3 միլիոն դոլար արժողությամբ,
  • Բելգիա՝ 1 263 միավոր, 17,9 մլն դոլար արժողությամբ,
  • Չինաստան՝ 1 185 միավոր, 14,5 մլն դոլար արժողությամբ,
  • Կանադա՝ 1 118 միավոր, 22,7 մլն դոլար արժողությամբ:

Ի դեպ, ռեկորդային մակարդակի վրա է նաև Վրաստանից թեթև մեքենաների վերաարտահանումը։ 2023 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին Վրաստանից արտահանվել է 79 հազար 316 մեքենա, որոնց ընհանուր արժեքը կազմել է 1,566 մլրդ դոլար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս