Ով է դրդել արցախցիներին բողոքի ակցիա կազմակերպել Արցախի ներկայացուցչության դիմաց. armlur.am

ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն` ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության մոտ բողոքի ակցիան նախաձեռնել է Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը։ Նրա դրդմամբ քաղաքացիները Շահրամանյանին անպատվում են և հնչեցնում, որ նա Հայաստանի իշխանությունների սրտով ղեկավար չէ ու ինքը պետք է հրաժարական տա ու հեռանա:

Ըստ կայքի տեղեկությունների՝ Սամվել Բաբայանն այս իրավիճակը ստեղծել է, որպեսզի Արցախի դեռ գոյություն ունեցող կառավարական համակարգի ղեկն իր ձեռքը վերցնի։

«Բաբայանը նպատակ է հետապնդում ղեկավարել Արցախի կառավարությունը և այն ֆինանսական միջոցները, որոնք բերվել են Արցախից և ուղղվում են ողջ աշխարհից Արցախի հումանիտար խնդիրների համար:

Հիշեցնենք, որ Սամվել Բաբայանը Նիկոլ Փաշինյանի նախընտրելի տարբերակն է՝ որպես Արցախի ղեկավար և ԱԺ Պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ։ Բաբայանը ամեն օր նոր սցենարներ է գծում, թե ինչպես գահընկեց անեն Արցախի վտարանդի կառավարության ղեկավարներին:

ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանի հետ մինչև այսօր ՀՀ իշխանություններից գրեթե ոչ ոք կապի դուրս չի եկել, չի ընդունել»,- գրում է կայքը:

Տեսանյութեր

Լրահոս