Թուրքիայից Ճապոնիա արտահանման ծավալները ռեկորդային աճ են գրանցել

Թուրքիայի արտահանողների խորհուրդը տվյալներ է հրապարակել, որտեղ նշվում է, որ Թուրքիայի արտահանումը հոկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 0․3%-ով՝ կազմելով 187 մլրդ 463 մլն դոլար։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Նշվում է, որ հունվար-սեպտեմբեր ամիսներին Թուրքիայից Ճապոնիա արտահանման ծավալները ռեկորդային են եղել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 0․6%-ով՝ կազմելով 442 մլն 631․000դոլար։

Հիշատակվում է, որ անցյալ ամիս Թուրքիայի և Ճապոնիայի միջև ստորագրվել է «Համատեղ հռչակագիր»՝ կապված «Թուրքիա-Ճապոնիա էներգետիկ ֆորումի» մեկնարկի հետ։ Երկու երկրների միջև ստորագրվել է նաև «առևտրի և ներդրումների զարգացման վերաբերյալ համատեղ հռչակագիր»։

Մասնավորապես նշվում է, որ Թուրքիայից Ճապոնիա արտահաման մեջ հատկապես մեծ տեղ է զբաղեցնում հացահատիկային մշակաբույսերի արտահանումը (74․7 մլն դոլար)։ Հաջորդում են հանքարդյունաբերական արտադրանքը (51․7 մլն դոլար), ավտոմոբիլային արտադրանքը (38 մլն դոլար)։

Արտահանման ամենաբարձր աճը բաժին է ընկնում ձիթապտղին և ձիթապտղի յուղին, որը հունվար-սեպտեմբեր ամսիներին կազմել է շուրջ 10 մլն դոլար։ Ձիթապտղին հաջորդում են միրգ-բանջարեղենը (7․7 մլն դոլար), մեքենաները և պահեստամասերը (7․6 մլն դոլար) և ոսկերչական իրերը (5․5 մլն դոլար)։

Իսկ Ճապոնիա արտահանումը, ըստ թուրքական քաղաքների, ունի հետևյալ պատկերը՝ Ստամբուլից կազմել է 126 մլն դոլար, Իզմիրից՝ 70․3 մլն դոլար, Անկարայից՝ 43․7 մլն դոլար, Բուրսայից՝ 43․4 մլն դոլար, Անթալիայից՝ 18․7 մլն դոլար։

Տեսանյութեր

Լրահոս