Դուք եթե մնացիք, շատ մեծ է հավանականությունը, որ Ադրբեջանի դրոշը Ալիևը Ստեփանակերտից հետո բարձրացնի Երևանում․ Էդուարդ Շարմազանով
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Լաց ու կոցով երկիր չեն պահում ու փրկում։
Մենք պարտվել ենք, հետևանքն էլ՝ Ստեփանակերտում Ալիևի գաստրոլներն են ու Ադրբեջանի դրոշի բարձրացումը։
Վայ-վույ անելու ժամանակ չկա։
Պետք է քայլեր ձեռնարկվի Երևանում Ալիևի գաաստրոլները թույլ չտալու համար։
Իշխանությունը բացի ֆեյքաֆերմա աշխատեցնելուց ու ընդդիմադիրներին բռնելուց այլ բանի ընդունակ չէ։
Մի կողմ պետք է դնել բոլոր հակասություններն ու թշնամանքը։
Հասկանանք ինչ ունենք ու ինչ կարող ենք անել։
Հակառակ դեպքում, իրար թալանչի ու դավաճան ասելով, Ալիևին դիմավորելու ենք Երևանում։
Իշխանությունն ատելությունից ու պաշտոններից կուրացել է, բայց պետք է բացել նրանց աչքերը։
Տղերք, պետություն ենք կորցնում, հասկանո՞ւմ եք։
Ձեր մոտ չի ստացվում պետության անվտանգության ապահովումը։
Հասկացեք վերջապես։
Վաղը ուշ է լինելու։
Հերիք է ջայլամի նման գլուխներդ մտցնեք հողի մեջ ու ձև անել ,թե ամեն բան լավ է։
Ձեր համառությունն արժենալու է պետականության կորուստ։
Համոզեք, բացատրեք էդ մարդուն, որ պետություն կառավարելն իր բանը չէ։
Հայտարարեք համազգային հակաճգնաժամային կառավարության ձևավորման մասին. մի լսեք ձեր շոպլիկ հաճախորրներին։
Ամեն բան վատ է տղերք, «նեուժելի» չե՞ք հասկանում, մեջներդ մի հոգի պետություն սիրող չկա՞։
Դուք եթե մնացիք, շատ մեծ է հավանականությունը, որ Ադրբեջանի դրոշը Ալիևը Ստեփանակերտից հետո բարձրացնի Երևանում։
Մտածեք ասածներիս մասին։
Ափսոս է Հայաստանի Հանրապետությունը։
Պատմությունը մեր սերնդին սա չի ներելո»։