«Փաշինյանի ռեժիմի փաստացի հենարանը միայն քպ-ն, ուժայիններն ու հաճախորդները չեն». Շարմազանով
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Փաշինյանի ռեժիմի փաստացի հենարանը միայն քպ-ն, ուժայիններն ու հաճախորդները չեն։
Նրա ռեժիմի հենարանը նաև այն «ընդդիմադիրներն» են, որոնք կապիտուլյանտների ռեժիմի դեմ «պայքարելուն» զուգահեռ նպատակային քար են նետում նախկինների բոստանը։
Հատուկ դժվար ընկալողների համար.
Նախկինը հաղթանակ ու Արցախի ազատագրում է ապահովել, իսկ ներկան՝ պարտություն ու Արցախի հանձնում։
Թե բա նախկինները որ չլինեն, Նիկոլը կգնա։
Ի՞նչ եք ուզում։
Ուզու՞մ եք Նիկոլը հեռանա, հեռացրեք:
Ո՞վ է ձեր ձեռքը բռնել։
Ի՞նչ եք կախվել նախկիններից…
Հետևներդ 10 հոգի չունեք, բայց մեծ-մեծ փրթում եք։
Հիմա էլ մանդատ հանձնելու ցավ են կպել։
Ընդդիմության մանդատնե՞րն են Նիկոլին չհեռացնելու պատճառը։
Ուզածներդ ի՞նչ է։
Իշխանությունը թրքահպատակ է, ուզու՞մ եք խորհրդարանում ընդդիմությունն էլ թուրք-ադրբեջանական օրակարգով շարժվի։
Մանդատը վայր դնեն, որ խորհրդարանում ազգային օրակարգից, Արցախից ու Ցեղասպանության դատապարտումից խոսացող չլինի՞։
Եթե՝ այո, ուրեմն դուք Նիկոլից ավելի Նիկոլ եք…»: