Բաժիններ՝

Ծնողներին հորդորել են դպրոցականների սննդակարգից բացառել սննդի մի տեսակ

Դպրոցականի սննդակարգում անհրաժեշտ է ավելացնել սպիտակուցային մթերքներ՝ միս, ձու, կաթնաշոռ, կաթ, երեխաների համար պետք է սահմանափակել որոշ մթերքներ, ծնողներին զգուշացրել է սննդաբան Աննա Իվաշկևիչը։ Նրան մեջբերում է NEWS.ru-ն։

Նա ծնողներին հորդորել է երեկոյան դպրոցականների սննդակարգից բացառել սննդի մի տեսակ։

«Ժամը 18-ից հետո ավելի լավ է սահմանափակել աշակերտի կողմից քաղցրավենիքի ընդունումը, որպեսզի նա ավելի լավ քնի։ Իակ նախաճաշը պետք է լինի առատ և պարտադիր տաք»,- ըստ shantnews-ի՝ ասել է Իվաշկևիչը։

Դիետոլոգը նաեւ նշել է, որ երեխաները պետք է իրենց սննդակարգում ավելացնեն մեծ քանակությամբ կալցիում պարունակող սպիտակուցային մթերքներ։

«Օրինակ՝ կաթնաշոռն ու ֆերմենտացված կաթնամթերքը հիանալի տարբերակ են, խորհուրդ է տրվում ընտրել առանց քաղցր հավելումների»,- պարզաբանել է Իվաշկևիչը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս