«ԱՊՀ անդամ շատ երկրներ օգտվում են Ադրբեջանի տարանցիկ հնարավորություններից». Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԱՊՀ բիշքեկյան գագաթնաժողովում նեղ կազմով հանդիպմանը ելույթ է ունեցել՝ խոսելով տարանցիկ տրանսպորտային ուղիների մասին․

«ԱՊՀ անդամ շատ երկրներ ակտիվորեն օգտվում են Ադրբեջանի տարանցիկ հնարավորություններից՝ Արևելք-Արևմուտք և Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքներով։ Այս երկու միջանցքների թողունակության ընդլայնման ուղղությամբ իրականացվող և հեռանկարային նախագծերը կծառայեն մեր երկրների տրանսպորտային անվտանգության ամրապնդման և ապրանքաշրջանառության ավելացման գործին»,- ասել է նա:

Ալիևը Պուտինին հաջողություն է մաղթել Ռուսաստանի կողմից 2024թ․ ԱՊՀ-ում նախագահության իրականացման գործում:

Տեսանյութեր

Լրահոս