Բռնվեցին ապօրինի ծառահատում կատարելիս
Ապօրինի ծառահատումների դեմ ոստիկանության պայքարը շարունակական է: Հերթական դեպքը բացահայտել են ոստիկանության Դիլիջանի բաժնի քրեական հետախույզները: Հոկտեմբերիի 11-ին նրանք, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, Հովք բնակավայրի հարակից «Իջևանի» անտառտնտեսության անտառամասում նկատել են երկու երիտասարդների, որոնք ծառ էին հատում:
Հովք գյուղի բնակիչ 27-ամյա և 29-ամյա երիտասարդները ձերբակալվել են: 27-ամյա երիտասարդը հայտնել է, որ ապօրինի հատել են 9 կանգուն ծառ:
Երիտասարդները և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Տավուշի մարզային քննչական վարչություն:
Նախաձեռնվել է քրեական վարույթ: