«Վախենում եմ, որ եթե դատավորն այսպես շարունակի` դատախազները կարող են անցնել Աշոտյանի կողմը և սկսեն պաշտպանել նրան նիկոլական դատարանից»․ Արտակ Զաքարյան
Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այս պահին առկա տպավորությամբ կարելի է ասել, որ Արմեն Աշոտյանի դատավարությանը ներկա դատախազության ներկայացուցիչները կարող են գնալ տուն:
Դատավորն իրանց փոխարեն ամբողջ ծավալով աշխատում է` անուղակի ապացուցելով, որ Արմենը բացառապես քաղաքական բանտարկյալ է: Ես վախենում եմ, որ եթե դատավորն այսպես շարունակի` դատախազները կարող են անցնել Աշոտյանի կողմը և սկսեն պաշտպանել նրան նիկոլական դատարանից»: