Հայտնի է` երբ կկայանա Վագիֆ Խաչատրյանի գործով դատական առաջին նիստը

Հուլիսի վերջին Լաչինի միջանցքում առեւանգված արցախցի Վագիֆ Խաչատրյանի գործով առաջին նիստը տեղի կունենա հոկտեմբերի 13-ին Բաքվում։ Այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:

Նշվում է, որ գործով տուժող է ճանաչվել 59 անձ:

Հիշեցնենք, որ անհետաձգելի բուժօգնություն ստանալու համար Արցախից Հայաստան տեղափոխվող Վագիֆ Խաչատրյանին Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչները առևանգեցին հուլիսի 29-ին։

Նրան մեղադրանք է ներկայացվել, ըստ որի` Վագիֆ Խաչատրյանն իբր հանցավոր խումբ է ստեղծել, որը 1991թ. դեկտեմբերի 21-ին մասնակցել է Խոջալուի շրջանի Մեշալի գյուղի բնակիչների դեմ հանցագործություններին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031