Մենք նշաձողը ցածրացրինք, բայց Լեռնային Ղարաբաղը բարձրացրեց ձեր քաջալերմամբ. Փաշինյանն՝ ընդդիմությանը

«Ընդդիմության մեր հարգելի ներկայացուցիչները երկար ժամանակ այն խոսույթն են զարգացնում, որ պետք է հրաժարվել պրահյան պայմանավորվածություններից և Ալմա Աթայի գործընթացից: Ես ուղիղ ասում եմ, որ դա նշանակում է հրաժարվել ՀՀ անկախությունից, որովհետև պրահյան պայմանավորվածությունը և Ալմա Աթայի հռչակագիրը արձանագրել են ՀՀ տարածքային ամբողջականությունը այն բանից հետո, երբ դա տեղի է ունեցել 2022 թ. հոկտեմբերի 6-ին: Իսկ ինչո՞ւ հարց չեք տալիս, թե դա ինչ ժամանակաշրջան է: Դա մի ժամանակաշրջան է, երբ Ադրբեջանը հարձակվել է Հայաստանի վրա, և մեր դաշնակիցներից եղել է զրո արձագանք»,- այսօր Ազգային ժողովում (ԱԺ) Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով այն խոսակցություններին, թե թե Պրահայի գործընթացը և 1991 թ. Ալա Աթայի հռչակագիրը ծուղակ էին, որի մեջ ՀՀ-ին ներքաշել են, և դրա պատճառով է, որ մենք կորուստներ ունեցանք:

Վերջինս կրկնեց՝ Պրահայի գործընթացի նպատակը ոչ միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելն էր, այլև առաջին հերթին՝ ՀՀ տարածքային ամբողջականության ճանաչումը։

Ի պատասխան ընդդիմադիր պատագամավորների այն դիտարկման, թե Նիկոլ Փաշինյանն է մեղավոր Արցախի այսօրվա կարգավիճակի համար, քանի որ նա հայտարարում էր, որ միջազգային հանրությունը պահանջում է իջեցնել նշաձողը, իսկ իրականում հենց Նիկոլ Փաշինյանն է նշաձողն իջեցրել, վերջինս հաստատեց դա:

«Հիմա չգիտեմ էլ, թե ինչքանով է ճիշտ դա ասելը, բայց պետք է ասեմ։ Այո, մենք նշաձողը ցածրացրինք, փորձեցինք ցածրացնել։ Եվ ձեզ մի գաղտնիք էլ ասեմ՝ ընդ որում, Լեռնային Ղարաբաղի գործընկերների համաձայնեցված ձևով։ Բայց փոխարենն ի՞նչ տեղի ունեցավ, մենք ցածրացրինք, Լեռնային Ղարաբաղը բարձրացրեց։ Այստեղ է պրոբլեմը։ Եվ Լեռնային Ղարաբաղը բարձրացրեց, դա արեց ձեր քաջալերմամբ։ Եթե նրանք մեր ընդհանուր պայմանավորվածությունը և ըմբռնումը պահեին, այդպես չէր լինի։ Մենք ասացինք, որ միջազգային հանրությունը կոնսոլիդացիա կապահովի։ Այո, միջազգային հանրությունը Սոֆիայում միջազգային մեխանիզմի շրջանակներում հանդիպում էր առաջարկել ԼՂ-ին։ Իսկ ինչո՞ւ չգնացին, որովհետև Լեռնային Ղարաբաղին արգելեցին գնալ։ Ո՞վ արգելեց, դա ոչ մեկը չգիտի»,- ասաց նա։

Կարդացեք նաև

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս