Դդմիկով կամ ցուկինիով խավիար
Բաղադրիչներ`
• 2 դդմիկ կամ ցուկինի, խորանարդիկների կտրատած
• 2 կարմիր պղպեղ, խորանարդիկների կտրատած
• լոլիկի սոուս 1 բաժակ
• 1 գլուխ սոխ, մանր կտրատած
• 1 գազար, խորանարդիկների կտրատած
• սև պղպեղ
• աղ
• ձեթ
Պատրաստման եղանակը`
Սոխն ու գազարը տապակել ձեթով, մինչև փափկի, ավելացնել կարմիր պղպեղը, լոլիկի սոուսն ու դդմիկները, համեմել աղով և սև պղպեղով, եփել կափարիչով ծածկած, ցածր կրակի վրա մոտ 60 րոպե։ Չմոռանաք խառնել 5-10 րոպեն մեկ։
Մատուցել սառը վիճակում։