Պայմանավորվել է. հերթական կեղծ պատերազմով Եռաբլուրը եռապատկելու է, նոր հանգստանա. Տարոն Տոնոյան

Հանրապետության հրապարակում համաժողովրդական հանրահավաքի ժամանակ բժիշկ-ազատամարտիկ Տարոն Տոնոյանը հայտարարեց՝ պահն օրհասական է։

«Մենք գտնվում ենք դժոխքի մեջ, փնտրում ենք այդտեղ լույսը և ակնկալում ենք, որ ինչ-որ մեկն այդ լույսը մեզ համար պիտի վառի։ Ընկերներ, սիրելիներս, քույրեր, եղբայրներ, դավաճաններ մի փնտրեք, մենք դավաճանված ենք արտաքին բոլոր դերակատարներից և դավաճանված ենք մեր ներքին իշխանությունների կողմից։ Մենք գտնվում ենք օրհասական ծանր վիճակում, ի՞նչ է պետք անել՝ մեկ բան ակնհայտ է՝ տունը նստելով հարց չենք լուծելու, հետևաբար՝ պիտի դուրս գանք պայքարի»,- հայտարարեց Տարոն Տոնոյանը։

Դիմելով հանրությանը՝ ազատամարտիկը խնդրեց, որպեսզի ամեն օր չարթնանան՝ որպես Նապոլեոն Բոնապարտ, այլ արթնանան՝ որպես զինվորներ։

«Մենք՝ որպես հանրություն, այսպես չենք կարող կազմակերպվել, մեր կողքին պետք է լինի պետությունը, պետք է հասցնենք պետության հետևից գնալ և սատար կանգնենք։ Բայց պետության այն ղեկավարը, որը եկավ իշխանության սիրո և հանդուրժողականության քարոզով, ո՞ւր է այդ սերն ու հանդուրժողականությունը՝ չկա։ 2021 թվականին ստոր խաբեբայի նման խաբեց ժողովրդին, ասաց՝ անջատում՝ հանուն փրկության։ Պայմանավորվել է՝ հերթական կեղծ պատերազմը պիտի սարքի, Եռաբլուրը պիտի եռապատկի, նոր հանգստանա»,- շեշտեց Տարոն Տոնոյանը:

Կարդացեք նաև

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս