«Երբ Արցախը դատարկման շեմին էր կանգնած 2020-ից հետո, և մեծ վտանգ էր սպառնում, մեր ժողովուրդը և նույնիսկ արցախցիներն այս ամենը չէին պատկերացնում։ Բայց տեսեք՝ աշխարհում ինչեր են կատարվում։ Սիրիայում պատերազմ եղավ, առնվազն յոթ միլիոն փախստական տնավեր ու բնավեր եղավ։ Այս անարդար աշխարհի համար 120 հազարն ի՞նչ է։ Ուկրաինայի բնակչությունը կիսով չափ պակասել է։ Աշխարհն անարդար է»։
Հանրապետության հրապարակում համաժողովրդական հանրահավաքի ժամանակ բժիշկ-ազատամարտիկ Տարոն Տոնոյանը հայտարարեց՝ պահն օրհասական է։
«Չեմ կարծում, որ մեծամասնությունը հակառակն է մտածում։ Ես միշտ մեկ օրինակ եմ բերում, երբ երեխան հիվանդանում է, առաջանում է բժշկի հարց, չեն նայում, թե այդ բժիշկն ինչ քաղաքական հայացքներ ունի կամ մազերն ինչ գույնի են, առաջինը հարցնում են, թե նա պրոֆեսիոնալ ինչ մակարդակի վրա է կանգնած։ Հիմա մենք մեր երկիրը հանձնել ենք ոչ պրոֆեսիոնալ թիմի, նայեք ոլորտ առ ոլորտ։ Այս տարիների ընթացքում այս ամենը զավեշտի է հասել, և մենք սկսել ենք որևէ բանի վրա չզարմանալ՝ այն քայլերի, որոնք կատարվում են իշխանության կողմից։
168.am-ի հետ զրույցում բժիշկ-ազատամարտիկ, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Տարոն Տոնոյանն անդրադառնալով Ադրբեջանի գործողություններին, նախ նրանց բնորոշեց՝ որպես «վախկոտ, փոքրոգի, սրիկա ու ցեղասպան թուրք»։