Ոստիկանները խախտում են պայմանավորվածությունը. Շարմազանով
Երևանի փողոցներում խաղաղ ակցիա իրականացնող քաղաքացիներին ոստիկանությունը բռնում-տանում է՝ խախտելով պայմանավորվածությունները: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը՝ նշելով, որ ոստիկանների հետ պայմանավորվել էին ապահովել խաղաղ երթը, սակայն նրանք խախտեցին պայմանավորվածությունը։
Շարմազանովը նկատեց, որ որ ժողովուրդը պետք է այնքան շատ լինի, որ կարմիր-սև բերետավորները, Նիկոլ Փաշինյանին և Ալիևին ծառայողները ժողովրդին չկարողանան բերման ենթարկել, մտքներով չանցնի:
«Դրա համար ենք ասում, որ պետք է շատանանք: Եթե 100.000 մարդ հավաքվի Հանրապետության հրապարակում, իրենք էլ են գալու Նիկոլին մերժեն: Այնպես չի, որ իրանց ուշքը Նիկոլի համար գնում է: Դեռ մի քիչ վախեցած են: Դրա համար ժողովուրդ ջան, միացե՛ք այս պայքարին, շատացեք, որ ոստիկանությունն էլ Նիկոլին գնա զեկուցի և ասի՝ հրաժարական տուր և գնա»,- նշել է Շարմազանովը՝ հավելելով, որ սա իշխանություն-ընդդիմություն խնդիր չէ, սա հայի և թուրքի խնդիր է, սա Հայաստանի և ադրբեջանացման խնդիր է:
«Նիկոլը, Ալիևը և Էրդողանը Հայաստանը տանում են դեպի թուրք-ադրբեջանացում»,-ընդգծել է նա:
Մանրամասները՝ տեսանյութում