Սպիտակ դրոշ բարձրացնեն, հանձնեն զենքերը. ԼՂ ներկայացուցիչները հրավիրվել են Եվլախ՝ հանդիպման. armtimes.com
ԼՂ ներկայացուցիչները հրավիրվել են Եվլախ՝ հանդիպման, բայց դա կարող է տեղի ունենալ միայն Բաքվի պայմանների կատարումից հետո։
Այս մասին, ըստ armtimes-ի՝ հայտարարություն է տարածել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի աշխատակազմը:
«Ադրբեջանի նախագահի աշխատակազմը հայտարարում է, որ մեր երկիրը պատրաստ է հանդիպել Ղարաբաղի շրջանի հայ ներկայացուցիչների հետ Եվլախում, սակայն հակաահաբեկչական միջոցառումները դադարեցնելու համար հայկական անօրինական զինված խմբավորումները պետք է սպիտակ դրոշ բարձրացնեն, հանձնեն զենքերը, իսկ անօրինական ռեժիմը պետք է լուծարվի։ Հակառակ դեպքում գործողությունները կշարունակվեն»,- ասված է հաղորդագրության մեջ։