150 բնակչով Եղցահող համայնքը ամբողջությամբ շրջապատված է Ադրբեջանի ԶՈւ կողմից. ԼՂ ՄԻՊ
Շուշիի շրջանի Եղցահող համայնքը՝ ընդհանուր 150 բնակչով, դարձել է ադրբեջանական կողմի ուղիղ թիրախը, բնակիչներին հնարավոր չէ տարհանել: Այս մասին հայտնում է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը:
«Ադրբեջանական ԶՈՒ-ն ավերել է համայնքի դպրոցը։ Բնակիչներին տարհանելու հնարավորություն չկա, նրանք ամբողջությամբ շրջապատված են Ադրբեջանի ԶՈւ կողմից»,-նշել է Գեղամ Ստեփանյանը:
Yeghtsahogh community of Shushi region with a total of 150 residents has come under the direct target of the Azerbaijani side. The Azerbaijani AF have destroyed the school of the community. There is no opportunity to evacuate the residents, they are completely surrounded by AZ.
— Gegham Stepanyan #StopArtsakhBlockade (@Gegham_Artsakh) September 19, 2023