«Թշնամու թիրախում հայկական դիրքերն են, սակայն մեծ մասամբ թիրախավորվում են նաև խաղաղ բնակավայրերը». Դավիթ Բաբայան

Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակը և Տեղեկատվական շտաբն արդեն տեղեկացրել են, որ Ադրբեջանն Արցախում լայնամասշտաբ հարձակում է սկսել։

«Խնդրում և հորդորում ենք մնալ ապաստարաններում, ձեռնպահ մնալ համացանցում տեսանյութերի և լուսանկարների հրապարակումից` հետևելով միայն պաշտոնական լրահոսին»,- ասված է Տեղեկատվական շտաբի հաղորդագրության մեջ։

168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական, հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը խոսելով այս պահին Արցախում ստեղծված իրավիճակի մասին՝ հակիրճ ասաց.

«Արցախում պատերազմական իրավիճակ է։ Թշնամու թիրախում հայկական դիրքերն են, սակայն մեծ մասամբ թիրախավորվում են նաև խաղաղ բնակավայրերը։

Կարդացեք նաև

Այս ամենի նպատակն ակնհայտ է՝ Ադրբեջանն այս ամենով ցանկանում է հայաթափել Արցախը»։

Նշենք, որ Դավիթ Բաբայանի հետ հեռախոսազանգի ժամանակ կրակոցները շարունակվում էին և լսվում էին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930