Խաղից հետո Ռեալի ֆուտբոլիստները ներողություն խնդրեցին մրցավարի սխալի համար. Ֆերգյուսոն
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը The Telegraph-ին տված հարցազրույցում խոսել է Մադրիդի «Ռեալի» հետ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ պատասխան հանդիպման (1։2) մասին։ Հիշեցնենք, որ այդ խաղի գլխավոր մրցավարը կոպիտ խախտման համար կարմիր քարտ ցույց տվեց «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Նանիին։
««Ռեալի» մի քանի ֆուտբոլիստներ խաղից հետո ներողություն խնդրեցին մրցավարի սխալի համար։ Ռոնալդուն հիանալի էր։ Խաղից հետո նա մտավ մեր հանդերձարան և խոսեց ֆուտբոլիստների հետ։ Նա խոստովանեց, որ մեզ իսկապես բախտը չժպտաց։
Չեմ կարծում, որ Արբելոան շատ տուժեց։ Միգուցե, Սերխիո Ռամոսն ազդեց մրցավարի որոշման վրա։
Նանին հիասթափված է, իրեն մեղավոր է զգում, սակայն ես նրան չեմ մեղադրում, քանի որ նա ոչ մի սխալ թույլ չի տվել», – հայտարարել է շոտլանդացի մասնագետը։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը