Ավ. Իսահակյանի տուն-թանգարանը նոր տնօրեն ունի
Ավ. Իսահակյանի տուն-թանգարանի տնօրենի պաշտոնում ընտրվել է Արմենուհի Ավետիսյանը:
Տուն-թանգարանի աշխատակազմը ի սրտե շնորհավորում է սիրելի տնօրենին՝ ցանկանալով բեղուն ստեղծագործական աշխատանք:
Արմենուհի Ավետիսյանը մասնագիտությամբ բանասեր է, ինը տարի աշխատել է Վարպետի տուն-թանգարանում` որպես ավագ գիտաշխատող, մասնակիցն է եղել թանգարանում իրականացվող բազում գիտական և կրթական ծրագրերի։