«Ադրբեջանական կողմը սկզբում ծեծ է հրահրել՝ բռնի ուժ է գործադրել տղայի նկատմամբ, այնուհետև՝ առևանգել». Մետաքսե Հակոբյան

Արցախի տեղեկատվական շտաբից արդեն տեղեկացրել են, որ ադրբեջանական կողմը Լաչինի միջանցքում գտնվող ապօրինի անցակետից առևանգել է ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Արցախից Հայաստան գնացող Ալեն Նելսոնի Սարգսյանին՝ ծնված 2001թ.։

Առևանգման պատճառների մասին որևէ հավաստի տեղեկություն դեռևս հայտնի չէ: Ալեն Սարգսյանն ուսանող է,  մեկնում էր Երևան՝ ուսումը շարունակելու նպատակով:
Ադրբեջանը շարունակում է Արցախի ժողովրդի հանդեպ ցեղասպանական քաղաքականությունը՝ հերթական անգամ խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը: Դեպքի վերաբերյալ մանրամասները կհայտնվեն ավելի ուշ:

168.am հետ զրույցում Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանն ասաց, որ իր ճշտած տեղեկությունների համաձայն, ադրբեջանական կողմի առևանգված 22-ամյա Ալեն Սարգսյանն Արցախի Մարտունիի քաղաքացի է, սակայն ընտանիքի հետ տեղափոխվել էր Ստեփանակերտ։

«Ալենը Երևան էր գնում ուսումը շարունակելու։

Կարդացեք նաև

Պատգամավորները երևի ամենադժվարն են կարողանում կոնտակտի դուրս գալ ռուս խաղաղապահների հետ, քաղաքական դեմքերի հետ իրենք այդքան հեշտ չեն շփվում։ Ինքս Արցախի կրթության նախարարությանն եմ խնդրել, որ ինձ տվյալներ տան, քանի որ իրենք են ուսանողների ցուցակները կազմում։

Խոսել եմ նաև մի քանի ուսանողի հետ, ովքեր Ալենի հետ են եղել, իրենց պատմածով ադրբեջանական կողմը սկզբում ծեծ է հրահրել, այսինքն՝ բռնի ուժ է գործադրել տղայի նկատմամբ, այնուհետև առևանգել։ Մենք դեռ ճշտումներ ենք անում  մանրամասներն իմանալու համար»,- նշեց նա։

Ըստ պատգամավորի, հուլիսին, երբ Արցախի նախագահը եղել է ԱԺ-ում,  հարց են բարձրացրել, որ պետք չէ այդ անցակետով մարդիկ ուղարկեն, քանի որ անվտանգ չէ։

«Շատերս ասել ենք, որ պետք չէ ուսանողներին այդ անցակետով ուղարկեն, նույնիսկ վեճ է եղել։ Երբ այդ անցակետով սկսեցին անցնել, մենք այդ ժամանակ ասացինք, որ որևէ մեկն անվտանգության համար պատասխանատու չէ։ Ռուս խաղաղապահները կանգնում են Հակարիի կամրջի մեր կողմում, չեն կարողանում գնալ դեպի անցակետ, այնտեղից ուսանողները ոտքով մոտենում են անցակետին ու կամուրջն անցնում են ոտքով։ Երբ Վագիֆ Խաչատրյանին առևանգեցին, մենք ասել ենք, որ հաջորդը երիտասարդ է լինելու, հետո՝ երիտասարդ աղջիկ կին, որովհետև թշնամուն կանխորոշելը շատ հեշտ է։ Ուղղակի պիտի դադարեցնեն այս ամենը»,- շեշտեց Մետաքսե Հակոբյանը։

Տեսանյութեր

Լրահոս