«Երևանի ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած բոլոր այն քաղաքական ուժերը, որոնք իրենց հայտարարում են հականիկոլ, պետք է մինչև ընտրությունները կարողանան ազատվել Նիկոլից»
Հակոբ հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նիկոլն, ամենայն հավանականության արդեն խոստացել է Բլինկենին և Էրդողանին, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքը, բայց Երևանի ավագանու ընտրություններից հետո, որպեսզի հանկարծ չխաթարի իր կուսակցության հավանական հաղթանակը։
Իհարկե, հանրությանը հետո դա կներկայացվի որպես բաց կոմունիկացիաներ: Հետևաբար Երևանի ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած բոլոր այն քաղաքական ուժերը, որոնք իրենց հայտարարում են հականիկոլ, պետք է մինչև ընտրությունները կարողանան ազատվել Նիկոլից՝ հակառակ դեպքում, այս անգամ նույնպես կլեգիտիմացնեն Նիկոլի կուսակցության շռնդալից հաղթանակը»: