«Արմենը բանտում է հայտնվել Նիկոլի որոշմամբ, ոչ իրականում դատական ակտով. այսօր պարզ կլինի, թե դատարանը որքան կկարողանա անկախ լինել». Գեղամ Մանուկյան

Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քիչ անց լինելու եմ Թբիլիսյան խճուղի 3/9 հասցեում գտնվող հակակոռուպցիոն դատարանում, ուր կայանալու է քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի կալանքի վերաբերյալ դատական նիստը։

Ի շարս մի խումբ գործընկեր պատգամավորների, ես եւս պատգամավորական երաշխավորություն եմ ներկայացրել Արմենի խափանման միջոցը փոխելու հարցով։

Արմենը բանտում է հայտնվել Նիկոլի որոշմամբ, ոչ իրականում դատական ակտով։ Այսօր պարզ կլինի, թե դատարանը որքան կկարողանա անկախ լինել։

Ազատություն քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանին, Գրիգորի Խաչատուրովին, Մամիկոն Ասլանյանին ու բազում այլ զինվորականների, որոնց նիկոլական իշխանությունը դարձրել է քավության նոխազ»։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031