244-րդ օրն է՝ Արցախի Հանրապետությունը շարունակում է շրջափակված մնալ Ադբեջանի կողմից։ Հազարավոր ընտանիքներ շրջափակման հետևանքով հայտնվել են դժվարին կացության մեջ, այդ ընտանիքների անդամների մի մասը մնացել է Հայաստանում, մյուս մասը՝ Արցախում։ Կան ընտանիքներ, որոնց անդամները եկել են Հայաստան՝ բուժվելու, և այժմ չեն կարողանում վերադառնալ Արցախ։
Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քիչ անց լինելու եմ Թբիլիսյան խճուղի 3/9 հասցեում գտնվող հակակոռուպցիոն դատարանում, ուր կայանալու է քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի կալանքի վերաբերյալ դատական նիստը։