Հանրապետությունում կան փակ ավտոճանապարհներ
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 5-ի ժամը 15.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Փակ են Սելիմի լեռնանցքը, Բերդ-Ճամբարակ, Շիրակի մարզի Ամասիա- Աշոցք ավտոճանապարհները, Արագածոտնի մարզի Ափնա, Շողակն, Ձորագյուղ, Երնջատափ, Նիգավան, Լուսագյուղ գյուղերի ավտոճանապարհները:
Դժվարանցանելի են Շիրակի մարզի Գյումրի-Բավրա, Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհները, Եղիպատրուշ, Ծաղկաշեն, Վարդենուտ, Ջրամբար, Թթուջուր, Սարալանջ գյուղերի ավտոճանապարհները, Գեղարքունիքի մարզի Սոթք-Քարվաճառ (ԼՂՀ) ավտոճանապարհը:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տիպի ավտոմեքենաների համար:
Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:
ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է բոլոր վարորդներին զերծ մնալ նշված ճանապարհահատվածներով երթևեկելուց: