ՊՆ-ն սարքել են աշխատանքի ընդունման բյուրո. Հենրիխ Դանիելյանը՝ Հրաչյա Սարգսյանի նշանակման մասին

ՀՀԿ երիտթևի նախագահ Հենրիխ Դանիելյանը ՊՆ փոխնախարարի պաշտոնում Հրաչյա Սարգսյանի նշանակումը համարում է անարգանք Զինված ուժերին, ՊՆ-ին, սպայի պատվին՝ հիշեցնելով, որ նախարարությունում ծառայել են մարդիկ, որոնք կյանքն են դրել, որպեսզի մեր սահմաններն անառիկ լինեն, մենք կարողանանք սուվերեն պահել մեր երկիրը:

«Դա մի կառույց է, որի հետ միշտ հույս ենք կապել. հույս, որ կարող ենք մեր երկրում անվտանգ ու խաղաղ ապրել: Եվ այսօր ՊՆ փոխնախարար են նշանակել մարդու, որը 44-օրյա պատերազմի հաջորդ օրը հայտարարում էր, որ 25 միլիոն դրամի ցախավել են գնել: Այսինքն՝ նրանք ՊՆ-ն սարքել են Աշխատանքի ընդունման բյուրո,-  պարզաբանեց նա՝ նկատելով, որ այդ կերպ անլրջացվում է լրջագույն ՊՆ կառույցը,- Փորձում են մաքսիմալ ոչ կոմպետենտ մարդկանց նշանակել, որպեսզի հետագայում ասեն՝ քանի որ մարդիկ կոմպետենտ չէին, մենք նոր խնդիրներ, նոր զիջումներ ունեցանք»:

Հիշեցնենք՝ երեկ տեղեկացանք, որ Երևանի նախկին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ. որոշումը ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հրաչյա Սարգսյանը մինչ այս զբաղեցնում էր վարչապետի խորհրդականի պաշտոնը։

Մանրամասները՝ տեսանյութում

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս