Բաժիններ՝

Պետք է սովորենք սեփական սխալների վրա և առաջինը գրավենք մրցակցի դարպասը. Գիգզ

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Ռայան Գիգզը, ով Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում «Ռեալի» դեմ խաղում կանցկացնի իր կարիերայի հոբելյանական՝ 1000-րդ հադիպումը, նշել է,  որ այս խաղում իրենք պետք է առաջինը գրավեն մրցակցի դարպասը:

«Եվրոպական ասպարեզում ցանկացած մրցելույթ իրենից յուրահատուկ դաս է ներկայացնում: «Օլդ Թրաֆորդում» «Ռեալի» հետ նախորդ խաղում մադրիդցիներն արագ գոլի հեղինակ դարձան և մեզ դրցին շատ ծանր կացության մեջ:

Հուսով եմ՝ վաղն այդպես չի լինի: Պետք է սովերենք սեփական սխալների վրա և փորձենք առաջինը գրավել մրցակցի դարպասը: Դա վստահություն կփոխանցի երկրպագուներին և մեզ: Թեև, եթե նույնիսկ հայտնվենք հետապնդողի դերում, բավականաչափ փորձ ունենք, որպեսզի դուրս գանք այդ իրավիճակից:

2003-ին կայացած խաղը հինալի ստացվեց կողքից հետևողների համար, իսկ ես այդ մասին հիշում եմ առանց ուրախության, քանի որ մենք պարտություն կրեցինք»,- վետերանի խոսքերը փոխանցում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս