Ռիհաննան ցանկանում է Քրիս Բրաունից երեխա ունենալ
Հայտնի երգչուհի Ռիհաննան, ով վերջերս կրկին սկսել է հանդիպել սկանդալային ռեփեր Քրիս Բրաունի հետ, պատրաստվում է մայրանալ։
Այս մասին գրում է woman.ru կայքը։
Աղբյուրի հաղորդմամբ` «Elle UK» ամսագրի ապրիլյան թողարկման համար տված հարցազրույցում երգչուհին խոստովանել է, որ պատրաստվում է մայրանալ։
«Այս պահին մեր միջև ընկերություն է, որը հնարավոր չէ որևէ բանով ոչնչացնել։ Հիմա մենք մեծ ենք, կարող ենք ամեն ինչ ճիշտ անել։ Մեզ մոտ նոր սկիզբ է, և ես շատ ուրախ եմ դրա համար։ Մոտակա հինգ տարիների ընթացքում, հավանական է, որ երեխա կունենամ։ Ես չեմ կարող ասել, թե դա երբ կլինի։ Դա ես չէ, որ պետք է որոշեմ, ամեն ինչ կախված է Աստծուց։ Այս պահին ցանկանում եմ հանգստանալ։ Ես չեմ պատրաստվում ամբողջ կյանքս շրջագայությունների գնալ, չնայած դա ինձ դուր է գալիս։ Ես ցանկանում եմ երջանիկ և առողջ լինել»,- հարցազրույցում խոստովանել է երգչուհին։
Այս զույգը չի դադարում զարմացնել։ Դեռևս 2009 թվականին դատարանը, այն բանից հետո, երբ Քրիս Բրաունը հարվածել էր երգչուհուն, արգելել էր մոտենալ Ռիհաննային։ Այս մեծ սկանդալից հետո բոլորին թվում էր, թե զույգն էլ երբեք միասին չի լինի։ Բայց որոշ ժամանակ անց նրանց տարբեր երեկույթներին, մրցանակաբաշխություններին, ծովափում, սոցիալական ցանցում տեղադրված լուսանկարներում սկսեցին միասին տեսնել։