ՍԱՊԾ-ը հավաստիացնում է, որ «Նեստոժեն» մանկական չոր կաթի փոշին անվտանգ է
![](https://168.am/wp-content/uploads/2012/10/baby-eat-e1350579622287.jpg)
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից իրականացվել է իրացման ցանցում առկա «Նեստոժեն» մանկական չոր կաթի փոշու փորձաքննություն: Փորձաքննության արդյունքում պարզվել է, որ իրացման ցանցում առկա մանկական կերերն անվտանգ են և երեխաների առողջության վրա որևէ բացասական հետևանք ունենալ չեն կարող: Երկու երեխաների մահվան ցավալի դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում իրականացվող մթերքների փորձաքննությունները շարունակվում են: Փորձաքննության ավարտից հետո վերջնական արդյունքները կտրամադրվեն իրավապահ մարմիններին:
ՀՀ ԳՆ ՍԱՊԾ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին։