Ֆրանսիայի սենատի նախագահը հայտարարել է ՀՀ-ին պաշտպանական զենք մատակարարելու անհրաժեշտության մասին
![](https://168.am/wp-content/uploads/2023/07/1115470.jpg)
Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեն հայտարարել է Ֆրանսիայի կողմից Հայաստանին պաշտպանական զենք մատակարարելու անհրաժեշտության մասին։ Լարշեն այս մասին գրել է «Թվիթեր»-ի իր էջում։
«Պահանջում եմ անհապաղ բացել Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը կապող Լաչինի միջանցքը և արագացնել Ֆրանսիայի կողմից պաշտպանական սպառազինությունների մատակարարումը Հայաստան՝ նրա անվտանգությունն ապահովելու համար»,- գրել է Լարշեն` Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպումից հետո։