Հովսեփյան փողոցի՝ հ. 61 դպրոցից մինչև Արմենակյան փողոց հատվածում երթևեկությունը սահմանափակվելու է
Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանի Գարեգին Հովսեփյան փողոցով անցնող կոյուղատար համակարգը կառուցելու նպատակով քանդման աշխատանքներ են իրականացվելու Հովսեփյան փողոցի հ. 61 դպրոցից մինչև Արմենակյան փողոց ընկած ճանապարհահատվածում: Ըստ այդմ, երթևեկությունն այդ հատվածով ժամանակավորապես սահմանափակվելու է: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։
Վարորդներին առաջարկվում է ծանրաբեռնված երթևեկությունից խուսափելու համար օգտվել Զաքարյան (նախկին Նորքի 7-րդ) փողոցի շրջանցիկ ճանապարհից:
Երևանի քաղաքապետարանը պատճառվող ժամանակավոր անհարմարության համար հայցում է քաղաքացիների ներողամտությունը: