Վազորդ Երվանդ Մկրտչյանը Եվրոպական խաղերի 3-րդ դիվիզիոնում 3-րդ հորիզոնականն է գրավել
Լեհաստանում ընթացող Եվրոպական խաղերի աթլետիկայի թիմային մրցաշարում Հայաստանի աթլետիկայի հավաքականը մրցում է միայն 3-րդ դիվիզիոնում:
Տղամարդկանց 1500 մետր վազքում Հայաստանի հավաքականի անդամ Երվանդ Մկրտչյանը 3:44.11 արդյունքով գրավել է 3-րդ հորիզոնականը: Առաջին տեղում Ավստրիայի ներկայացուցիչն է:
Նախօրեին Հայաստանի հավաքականի անդամ եռացատկորդ Լևոն Աղասյանը 16.36 մետր արդյունքով գրավել էր առաջին տեղը: