Մեսրոպ Մակյանն այլևս ԲԴԽ անդամ չէ. պաշտոնի բարձրացում է ստացել

Վերաքննիչ քրեական դատարանում կոռուպցիոն հանցագործությունների գործերով բողոքարկման ենթակա դատական ակտերի վերանայումն իրականացնող առանձին դատավոր, Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) անդամ Մեսրոպ Մակյանն այլևս ԲԴԽ անդամ չէ: Այսօր նա աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել:

Կարեն Անդրեասյանին հլու-հնազանդ ծառայելու, Բանակային 3-րդ կորպուսի նախկին հրամանատար Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու համար վերջինս արժանացել է պաշտոնի բարձրացման: Մեսրոպ Մակյանը կնշանակվի Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանի նախագահ:

Սա նշանակում է, որ ԲԴԽ-ում առաջացել է դատավոր-անդամի թափուր հաստիք, ինչը նոր գլխացավանք է Կարեն Անդրեասյանի համար, որովհետև դատավոր-անդամի ընտրությունը Կարեն Անդրեասյանի վերահսկողության տիրույթից, ինչպես ցույց տվեց Արշակ Վարդանյանի ընտրությունը, դուրս է:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930