Բաժիններ՝

Ճապոնիայում ձերբակալել են զանգվածային սպանության մեջ կասկածվող 31-ամյա երիտասարդին. զոհերի թիվն ավելացել է

Ճապոնիայի Նականո քաղաքում ոստիկանությունը ձերբակալել է 31-ամյա տղամարդու՝ կապված զանգվածային հրաձգության և դանակահարության հետ: Միջադեպի հետևանքով զոհերի թիվը հասել է 4-ի: Այս մասին հաղորդում է NHK պարբերականը:

Ձերբակալված Աոկի Մասանորին Նականոյի քաղաքային ժողովի խոսնակ Աոկի Մասամիչիի որդին է:

Կասկածյալը երեկվանից փակվել էր իր հոր տանը: Նա տնից դուրս է եկել այս առավոտյան ժամը 4:30-ին, և ոստիկանությունը ձերբակալել է նրան:

Մայիսի 25-ին Ճապոնիայի Նագանոյի պրեֆեկտուրայում տղամարդը դանակահարել էր մեկ կնոջ, իսկ երբ դեպքի վայր էին ժամանել ոստիկանները, նա կրակ էր բացել նրանց ուղղությամբ՝ սպանելով երկուսին:

Ավելի ուշ հաստատվել է, որ դեպքի վայրում ևս մեկ կնոջ մարմին է հայտնաբերվել:

Կասկածյալը փախուստի էր դիմել և փակվել իր հոր տանը, որտեղից փախել էին երկու կանայք, այդ թվում՝ կասկածյալի մայրը:

NHK-ն նշում է, որ Ճապոնիայում հազվադեպ են հրաձգություններ տեղի ունենում, քանի որ այնտեղ շատ դժվար է հրազեն ձեռք բերելը: Անցյալ տարի, ըստ լրատվամիջոցի, հրազենի կիրառմամբ միայն 9 միջադեպ է տեղի ունեցել, որոնց հետևանքով 4 մարդ է մահացել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս