Բաժիններ՝

ՌԴ խաղաղապահները սննդի փաթեթներ են բաժանել Մարտակերտի շրջանի կարիքավոր ընտանիքներին

ՌԴ խաղաղապահները սննդի փաթեթներ են բաժանել Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանում ապրող կարիքավոր ընտանիքներին:

Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ մարդասիրական ակցիան իրականացվել է «Մենք միասնական ենք» հիմնադրամի հետ համատեղ։ Սոցիալական ծանր վիճակում գտնվող ընտանիքներին և երեխաներին տրվել են սննդի փաթեթներ։

Հիշեցնենք, որ Ադրբեջանն ապրիլի 23-ից Լաչինի միջանցքի մուտքի մոտ փակել է Հակարի գետի կամուրջը և անցակետ տեղադրել։ Արդյունքում Հայաստանից կտրվել են Լեռնային Ղարաբաղի Եղցահող, Հին Շեն, Մեծ Շեն, Լիսագոր գյուղերը։

Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հետ կապող Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ 2022 թվականի դեկտեմբերից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս