Ինչ մթերքների հետ չի թույլատրվում ուտել հնդկաձավարը. թունաբան
Թունաբան, պրոֆեսոր Միխայիլ Կուտուշովը պատմել է, թե ինչ մթերքներով չի կարելի հնդկաձավար օգտագործել:
Նրա խոսքով՝ հնդկաձավարը խտացնում է արյունը. Թրոմբոզից, երակների վարիկոզ լայնացումից, անգինա պեկտորիսից, սրտի կաթվածից և այլ հիվանդություններից խուսափելու համար այն չպետք է օգտագործվի նմանատիպ ազդեցություն ունեցող մթերքների հետ։
«Հեռացրեք շաքարը: Դրա պատճառով արյան մեջ գլյուկոզայի մակարդակը բարձրանում է, և աճում է լիպիդային միացությունների արտադրությունը: Դա մեծացնում է արյան մածուցիկությունը, մեծացնում է թրոմբոզի վտանգը»,- ըստ shantnews-ի՝ Telegram-ի ալիքում գրել է Կուտուշովը:
Բժիշկը խիտ արյուն ունեցողներին խորհուրդ չի տալիս հնդկաձավարը համադրել յուղոտ և ապխտած մսի, պահածոների և ալկոհոլի հետ։