Աշոտիկը Փաշինյանական հանրային, քաղաքական, արժեքային արդյունքի, պրոդուկտի տեսանելի, շոշափելի պատկերավոր նմուշ է. Վլադիմիր Մարտիրոսյան

Վլադիմիր Մարտիրոսյանը գրում է. «Որպես հայր՝ Փաշինյանի դաստիարակչական արդյունքը, պրոդուկտը, փոխանցված արժեքային խտացված բնույթը Աշոտիկն է, ով օրը ցերեկով, իր ոտքով նստումա զոհված որդեկորույս զինվորի մոր մեքենան, հետո իրեն դուրս շպրտում այդ մեքենայից ու ոստիկանությունում պնդում, որ իրեն առողջ երիտասարդին, հայկական բանակում ծառայածին, պատերազմում երևի զինակից ընկեր կորցրած զինվորին առևանգել է որդեկորույս հայ մայրը և ոստիկանություն դիմում կնոջը պատժելու համար: Սա ոտքից գլուխ արժեհամակարգային հարց է, սա ոտքից գլուխ հավատամքի, բարոյականության, սկզբունքների և տղամարդկայինության հարց է, սա ոչ օրենքի, ոչ իրավունքի, ոչ էլ կարգ ու կանոնի հարց չէ : Սա բնույթի հարց է, սա անբարո, անարժեք ու խեղված բնույթի հարց է:

Աշոտիկը Փաշինյանական հանրային, քաղաքական, արժեքային արդյունքի, պրոդուկտի տեսանելի, շոշափելի պատկերավոր նմուշ է: Փաշինյանը ինչ էլ անի, ինչպես էլ անի, որքան էլ քողարկի միևնույն է արդյունքում ստացվելու է Աշոտիկ: Քաղաքական արդյունքը Աշոտիկային Հայաստանն է»:

Տեսանյութեր

Լրահոս