Բաժիններ՝

Ռիբոնուկլեինաթթու-պատվաստանյութը օգտագործվել է ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի բուժման համար

Ամերիկացի գիտնականները ռիբոնուկլեինաթթու-պատվաստանյութը օգտագործել են ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի բուժման համար։ Հետազոտության արդյունքները, shantnews-ի փոխանցմամբ՝ հրապարակվել են Nature. ամսագրում։

Ըստ ամերիկացի գիտնականների ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը շարունակում է մնալ ամենատարածվածը։ Այն տարեկան ախտորոշվում է 432 հազար մարդու մոտ։ Իսկ ուռուցքի հայտնվելուց 5 տարի հետո փրկվում է պացիենտների մոտ 9%-ը։

Գիտնականները հիվանդներից անջատել են ուռուցքային բջիջները, ուսումնասիրել են դրանք և առանձնացրել են 20 հակամարմին։

Այդ մոլեկուլների սինթեզի կարգավորումները կոդավորված են եղել ԴՆԹ-ում, ինչը ստիպել է հիվանդների բջիջներին հակամարմիններ արտադրել։ Այդ մոլեկուլները գրավել են իմունիտետի ուշադրությունը և ստիպել են արտադրել Т բջիջներ և հակամարմիններ, որոնք խոցում են ուռուցքը։

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ պատվաստանյութը ազդել է կամավորների կեսի առողջության վրա, ինչի արդյունքում իմունային համակարգն ակտիվորեն պայքարել է քաղցկեղածին բջիջների դեմ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս