Արցախի ԱԱԾ տնօրենի տեղակալն ազատվել է աշխատանքից

Ինչպես տեղեկանում ենք նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, համաձայն հրամանագրերի՝ Հունան Նելսոնի Հայրումյանն ազատվել է Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ:

Վահրամ Արթուրի Պողոսյանն ազատվել է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ – նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։

Տեսանյութեր

Լրահոս