Ալպերում ձնահյուսի զոհերի թիվը հասել է 6-ի
Ալպերում առնվազն 6 մարդ է զոհվել ձնահյուսի հետևանքով:
Ավելի վաղ հաղորդվել էր 4 զոհի մասին: Զոհերի շարքում են նաև 2 ուղեկցորդները:
Դեպքը տեղի է ունեցել Վերին Սավոյի դեպարտամենտում ապրիլի 9-ի առավոտյան ժամը 11:27-ին, Ալպերի Արմանսետ սառցադաշտում։ Ինչպես հայտնել է Կոնտամին Մոնժուա կոմունայի քաղաքապետ Ֆրանսուա Բարբիեն, հանգստյան օրերին եղանակային պայմաններն այդ շրջանում եղել են բարենպաստ, «Մետեո Ֆրանս» ազգային օդերևութաբանական ծառայությունը ձնահյուսեր չի կանխատեսել։
Որոնողափրկարարական աշխատանքներն ավարտվել են այսօր առավոտյան: Դրանցում գործի են դրվել երկու ուղղաթիռ, ինչպես նաև մեծ թվով փրկարարներ և տեխնիկա։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Twitter-ի իր էջում ցավակցություն է հայտնել զոհերի ընտանիքներին: