Դասալքություն տեսել ենք ամբողջ 44-օրյայի ընթացքում, մեր պահեստազորը ոչ միայն մարտունակ վիճակում չենք ունեցել, այլ ընդհանրապես չենք ունեցել․ Անդրանիկ Քոչարյան

Դասալքության երևույթներ տեսել ենք ամբողջ 44-օրյա պատերազմի ընթացքում։ Դա արդյունք է նրա, որ մեր պահեստազորը ոչ միայն մարտունակ վիճակում չենք ունեցել, այլ ընդհանրապես չենք ունեցել։

Առաջին ալիքի՝ Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ ասել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը․

«Երբ որ ռազմական դրություն հաստատելուց հետո սկսեցին ծանուցագրեր ուղարկել ում պատահի, մեր զինկոմիսարիատներում հաշվառումներն էլ այն մակարդակի չեն եղել, որ թիրախային զորակոչեինք մասնագետների։

Դա բերել է նրան, որ եղել են և դասալքություններ, և կորուստներ։ Դասալիքների քանակը, 11 հազար է, թե 12 հազար, արձանագրված են քննչական մարմիններում։ Դավաճանության քանակական ցուցանիշները պարբերաբար հնչեցրել է ԱԱԾ-ն։ 44-օրյայի ժամանակ եղել է անտարբերություն բոլոր դրսևորումներով»,-նշել է Քոչարյանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930