Վրաստանում 358.000 թոշակառու կենսաթոշակային վարկ ունի

Liberty Bank-ի («Լիբերթի բանկ») կողմից Վրաստանի Ազգային բանկ ներկայացված ֆինանսական հաշվետվությունների համաձայն՝ 2022 թվականի չորրորդ եռամսյակի դրությամբ, կենսաթոշակներով վերցված վարկ ունի 358.000 հաճախորդ։ Ցուցանիշը ներառում է ինչպես տարիքային կենսաթոշակառուների, այնպես էլ սոցիալական կենսաթոշակ ստացողների ցուցանիշը։ Այս մասին գրում է aliq.ge-ն։

Ըստ ֆինանսական փաստաթղթերի՝ այդ վարկերի ընդհանուր գումարը կազմում է 345 մլն լարի։ Ըստ այդմ, մեկ կենսաթոշակային վարկի միջին չափը կազմում է 967 լարի։ Ընդհանուր առմամբ, կենսաթոշակային վարկերը կազմում են բանկի վարկային պորտֆելի 14 տոկոսը։

Բացի այդ, չորրորդ եռամսյակում տրված կենսաթոշակային վարկերի միջին կշռված անվանական տոկոսադրույքը կազմել է 35 տոկոս:

Ի դեպ, 2022 թվականի մայիսին Liberty Bank-ը հերթական անգամ հաղթեց պետության հայտարարած մրցույթում և ստացավ հաջորդ 7 տարիների ընթացքում կենսաթոշակի տրամադրման իրավունք։ Այս ծառայության համար բանկը պետությունից կստանա տարեկան 15 մլն լարի կամ ընդհանուր առմամբ՝ 105 մլն լարի։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930