Բաժիններ՝

ԵՄ 3 երկրներ կոչ են արել ՌԴ-ից նավթի գների վերին շեմը 1 բարելի դիմաց նվազեցնել մինչև 51,45 դոլարի

Լեհաստանի, Լատվիայի և Լիտվայի իշխանությունները կոչ են անում Ռուսաստանից նավթի գնի վերին շեմը նվազեցնել` հասցնելով մեկ բարելի դիմաց մինչև 51,45 դոլարի: Դեկտեմբերին ծովով փոխադրվող ռուսական նավթի մեկ բարելի դիմաց առավելագույն գին էր սահմանվել 60 դոլարը:

Աղբյուրները նշում են, որ նոր մակարդակը շուկայական գներից ցածր կլինի 5 %-ով։ Ըստ նշված երկրների իշխանությունների՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ հունվարին նավթի արտահանումից ռուսական բյուջեի եկամուտները կազմել են 13 մլրդ դոլար, վաճառքի գնի վերին շեմի նվազումը թույլ կտար այդ եկամուտները կրճատել 650 մլն դոլարով։

Լատվիան, Լիտվան և Լեհաստանը հետևողականորեն հանդես են գալիս Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացման օգտին:

Անցյալ տարի նավթի գնի վերին շեմի շուրջ բանակցությունների ընթացքում նրանց պահանջներն անտեսվել էին Վաշինգտոնի դիրքորոշման պատճառով. ԱՄՆ-ն պնդում էր, որ սահմանափակումները լինեն այն մակարդակով, որը չի սպառնում համաշխարհային շուկաներ վառելիքի մատակարարմանը։

Մարտի 15-ին ԵՄ երկրների ներկայացուցիչները կսկսեն քննարկել ռուսական նավթի գների վերին շեմի հնարավոր վերանայումը։ Գործող պայմանավորվածությունների համաձայն՝ վերանայումն անցկացվում Է երկու ամիսը մեկ անգամ։ Հունվարին բանակցությունների արդյունքներով որոշվել Էր վերին շեմը պահել մեկ բարելի դիմաց 60 դոլարի մակարդակում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս