Հայաստանի հանձնման թուղթ, անունը՝ խաղաղության պայմանագիր

Այսպես կոչված, խաղաղության պայմանագրի ստորագրումից խոսվում է արդեն մոտ երկու տարի։ Որքան Փաշինյանը հայտարարում է այն ստորագրելու պատրաստակամության մասին, այնքան Ադրբեջանը Հայաստանի և Արցախի դեմ նոր ռազմական էսկալացիաներ է նախաձեռնում։ Այս պահին պաշտոնապես չի ասվում՝ Բաքվի հետ կնքվելիք պայմանագրի շուրջ որևէ բանակցություն ընթանո՞ւմ է։

Հայտնի է միայն, որ Փաշինյանը Ստեփանակերտին մենակ է թողել Բաքվի դեմ և իրեն առանձնացրել է այդ գործընթացից՝ փաստացի համաձայնելով հանձնել ամբողջ Արցախը։

Ինչ վերաբերում է Հայաստանի հետ կնքվելիք՝ խաղաղության, իրականում՝ հերթական կապիտուլյացիոն պայմանագրի դրույթներին, ենթադրվում է, որ այն ոչ միայն մեզնից վերջնականապես օտարելու է Արցախը՝ այն ճանաչելով Ադրբեջանի մաս, այլև ներառելու է դրույթներ, որոնք ենթադրելու են, այսպես կոչված, անկլավների վերադարձ Ադրբեջանին, ինչպես նաև ադրբեջանցիների բնակեցում Հայաստանի որոշ շրջաններում։

Ալիևն ամեն ինչ անում է՝ ստիպելու Փաշինյանին՝ արագացնելու հերթական զիջումների գնով, խաղաղություն հաստատելու կեղծ պատրանքով, կնքել այդ պայմանագիրը, այն դեպքում, երբ նույնիսկ Փաշինյանն է ընդունում, որ կնքվելիք թղթի կտորը որևէ բան չի երաշխավորելու։

Կարդացեք նաև

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս