Բաժիններ՝

Սյունիքում դպրոցականներին տեղափոխող ավտոբուս է ընկել ձորը․ կան վիրավորներ

Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն մարտի 10-ին, ժամը 14:21-ին ահազանգ է ստացվել, որ Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար՝ ավտոբուսը շրջվել է ձորը։ Այս մասին հատնեցին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ ՆԳՆ-ն հայտնում է, որ նախնական տվյալներով կա 21 տուժած։

Լրատվամիջոցներում նշվում է, որ դպրոցականներին տեղափոխող ավտոբուսը ընկել է 5 մետր բարձրությունից, որի հետևանքով տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել ուսուցիչները և աշակերտները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս